«Փաստ». Որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա՞
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն ասել է, թե «որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»: Այստեղ են ասում՝ իյա, իրո՞ք: Պետք է ենթադրել, որ պատգամավորը նկատի է ունեցել ոչ թե իշխանությունը պահելու ելք չունենալը, այլ առկա վիճակից դուրս գալու ելքեր չունենալը, քանի որ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյո՞ք իշխանությունները տիրապետում են իրավիճակին: Դե, սա արդեն հիշեցնում է «Կարգին» սկետչերից մեկը, երևի հիշում եք: Գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ դաշտիս 25 տոկոսը փտել է, մի բան արա, փրկեմ, ափսոս է հողը:
Դե, պրոֆեսորն ինչ-որ բան է խորհուրդ տալիս, գյուղացին որոշ ժամանակ հետո գալիս է, թե՝ փտումը շարունակվում է, դաշտի կեսն արդեն փտել է: Պրոֆեսորն ուրիշ խորհուրդ է տալիս, իսկ դաշտը շարունակում է փտել, այդպես՝ մի քանի անգամ: Վերջին անգամ գյուղացին գալիս է պրոֆեսորի մոտ, թե՝ ամբողջ դաշտը փտել է, «ինձանից չփոշմանես»: «Ափսոս,-ասում է պրոֆեսորը,- դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունեի»... Հիմա օրվա իշխանություններինն է:
Հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, պատերազմում պարտվել են, հազարավոր զոհերի պատճառ են դարձել ու հիմա էլ շարունակում են զոհեր տալ, թշնամին երկրի ինքնիշխան տարածքում է, վտանգված է պետության ինքնիշխանությունը, ամենավտանգավոր կետին ենք հասել, իսկ քպականներն ասում են՝ «դեռ էնքան հետաքրքիր տարբերակներ ունենք»: Տեսնես՝ մինչև ե՞րբ...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արցախի հարցով հաջորդ բանակցություններում Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը
- «Հրապարակ». Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից և համայնքապետ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան