«Փաստ». Սամվել Բաբայանը առաջիկայում Ստեփանակերտում հանրահավաք է նախատեսում
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին մի քանի օրերին կտրուկ ակտիվացել է Սամվել Բաբայանը, որը մի քանի հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումներով փորձում է գնահատականներ հնչեցնել ներկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, նա առաջիկայում Ստեփանակերտում հանրահավաք է նախատեսում։
Ըստ էության, դա ավելի շատ ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է, քանի որ, թերթի տեղեկություններով, այս ժամանակահատվածում նրա անձի նկատմամբ և՛ Արցախում, և՛ Հայաստանում քննադատության մեծ ալիք կա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դա պայմանավորված է Բաբայանի դերի արհեստական ուռճացմամբ, քանի որ, ի դեմս նրա, ՀՀ իշխանություններն Արցախում փորձում էին հակակշիռ ստեղծել։ Այնինչ, այն ազդեցությունը, որը Բաբայանն ուներ Արցախում 2018-2020 թվականներին, երբ Նիկոլ Փաշինյանի «գործուղմամբ» գտնվում էր Արցախում, այլևս գոյություն չունի։
Արցախում նախատեսվող հանրահավաքի հետ կապված տեսակետ կա, որ այն ոչ թե կոնկրետ քաղաքական նշանակություն և ուղերձ ունի, այլ ընդամենն ուժի ցուցադրություն է. այդ կերպ Բաբայանը ցանկանում է ապահովել քաղաքական որոշակի կապիտալ՝ հետագայում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջ նոր նախապայման դնելու նպատակով։
Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է նաև, որ այն շրջանակները, որոնք 2020 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանին աջակցել էին, ներկայումս գտնվում են կա՛մ Արայիկ Հարությունյանի վերահսկողության ներքո, կա՛մ որևէ քաղաքական ակտիվություն չեն դրսևորում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԱԺ աշխատանքը իսկակակն գլխացավանք է դարձել իշխանության համար
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կրկին դիմել է մանիպուլյատիվ հնարքների
- «Փաստ». Ռուսական կողմը փորձում է հասկանալ, թե Արևմուտքի «քավորությամբ» ինչ առաջարկներ են քննարկվում
- «Ժողովուրդ». Ինչու է Պաշտպանության նախարարությունը թաքցնում իրականությունը
- «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների հետ քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը
- «Փաստ». Որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա՞
- «Ժողովուրդ». Արցախի հարցով հաջորդ բանակցություններում Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը
- «Հրապարակ». Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից և համայնքապետ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան