Մոսկվայում ոստիկանության գնդապետն անցել է կարմիր լույսի տակով, բախվել մեքենային ու վրաերթի ենթարկել հետիոտներին
Մոսկվայի հյուսիսում ամենագնացի վարորդն անցել է կարմիր լույսի տակով և բախվել մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո, նա նաև վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի։ Shot Telegram-ալիքի տարածած լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Հստակեցվում է, որ վթարը տեղի է ունեցել Դմիտրովսկի մայրուղում։ Տուժածները կոնքի կոտրվածքով և գլխուղեղի ցնցումով տեղափոխվել են հիվանդանոց։
Telegram-ալիքի տվյալներով, նախնական տեղեկություններով, Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքի Սավելովսկի շրջանի վարչության պետը վարել է Toyota Land Cruiser 100 սև ծառայողական մեքենան։ Նա սթափ է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Աֆրիկայում ավտովթարի հետևանքով 19 դպրոցական է մահացել
- Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա