Փաշինյանը պատռեց 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրը. Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին՝ նախ հարցադրում է անում՝ «Հայաստան. լինե՞լ, թե՞ չլինել»։
«2022թ. սեպտեմբերի 30-ին պաշտոնապես հայտարարվեց, որ 1990թ. օգոստոսի 23֊ին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրը չեղարկվում է։ Նիկոլ Փաշինյանն այն պատռեց Հանրային հեռուստատեսության եթերում, որից հետո ներկայացրեց նորը։
Նոր հռչակագրի գլխավոր կոդն այն է, որ Հայաստանը բաժանվում է Արցախից ու հանձնվում թուրք֊ադրբեջանական զույգի ողորմածությանը։
Փաշինյանը վստահ չէ, որ Արցախն ադրբեջանական ճանաչելու գնով կկարողանա պահել 29.800 քառակուսի կիլոմետրը և ՀՀ֊ն ընդհանրապես, բայց ամեն դեպքում հռչակում է նոր Հայաստանի իր կարգախոսը` Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ։
Այդպիսով նա առաջարկում է փակել 88֊ի շարժման էջը, մոռանալ Արցախը, բավարարել մեր թշնամիների պահանջները և սկսել ամեն ինչ նիկոլական` զրոյական կետից։ Դա մահվան հայեցակարգ է։
Լինե՞լ, թե՞ չլինել։ Հարցս հռետորական չէ»,- գրել է Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Տապանաքարից է խոսում անձը, ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր հերոս տղերք են մարտիրոսվել»
- Զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում,որ գաղտնի է պահվում դա․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին