
Բայդենը ստորագրել է օրինագիծը, որը ներառում է 12,4 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը ստորագրել է օրինագիծ, որը կշարունակի ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը, այդ թվում՝ 12,4 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն Ուկրաինային: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր 12,4 միլիարդ դոլարի հատկացում «Ուկրաինայի օգնության համար, ներառյալ՝ ուսուցման, ռազմական տեխնիկայի, զենքի, նյութատեխնիկական ապահովման, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանն ուղղակի ֆինանսական աջակցություն»: Նախատեսվում է 3 միլիարդ դոլար հատկացնել ռազմական օգնության համար, ներառյալ «ուսուցում, ռազմական տեխնիկա և զենք տրամադրում, նյութատեխնիկական աջակցություն, մատակարարում և սպասարկում, աշխատավարձեր և վճարներ, ինչպես նաև աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին հետախուզական տվյալների տրամադրման և անվտանգության ուժեր»։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
- Կիևը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին կոչ է արել մեծացնել օգնությունը ուկրաինական բանակին հեռահար հրետանու միջոցով
- ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է նախապատրաստում
- ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով. Ռումինիայի նախագահ
- Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանն ունեցել է 5937 զոհ
- ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի 5 միլիարդ եվրոյի վարկը