Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել հանրաքվեի արդյունքները
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան չի կարող ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին շրջանների միացման և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման վերաբերյալ։
«Այս որոշումը (միանալու մասին) միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպիտ խախտում է և չի կարող ընդունվել մեր կողմից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նախարարությունը վերահաստատել է իր աջակցությունը ճգնաժամի կարգավորմանը՝ «բանակցությունների միջոցով ձեռք բերվող արդար խաղաղության հիման վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հանրաքվեները չճանաչելու մասին բանաձևը
- Էրդողան. Պուտինը հանրաքվեներից հետո «կանի այն, ինչ ծրագրել է»
- Ինչպե՞ս քվեարկեցին չորս շրջաններ Ռուսաստանին միանալու հանրաքվեների ժամանակ
- Խերսոնի երկրամասը Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու հարցով հանրաքվե է անցկացնում
- ԵՄ-ն ծրագրում է հնարավորինս շուտ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ հանրաքվեների պատճառով
- ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում հանրաքվեներ անցկացնելու ֆոնին Զելենսկին խոսում է Էրդողանի հետ