«Ժողովուրդ». ԱԺ աշխատանքը իսկակակն գլխացավանք է դարձել իշխանության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը դարձել է իսկական գլխացավանք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար: Բանն այն է, որ ընդդիմությունը թեև հայտարարել է, որ սեփական օրակարգով միայն խորհրդարանի դահլիճ կմտնի, սակայն մինչ օրս չի հաջողվում հաղթահարել շատ արգելքներ և մտնել դահլիճ ու կողք կողքի նստել ՔՊ խմբակցության անդամների հետ: Այդպես հարցը առկախվել է:
Իշխանության համար ևս պրոբլեմ է, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, եվրոպական մի շարք այլ երկրների, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ ՔՊ-ականների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ պահանջ են դնում ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Դա նշանակում է, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանության ներկայացուցիչները, լինեն կարծիքների բախումներ: Իշխանությունն էլ փակուղու մեջ է. չեն կարող ընդդիմադիրներին համոզել գալ խորհրդարան, բայց չեն էլ կարող երկար ժամանակ մոնոլոգի վերածված նիստեր անցկացնել, իրենք խոսեն, իրենք լսեն:
Իշխանությունն, իհարկե, պատժամիջոցներ կիրառում է փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրների նկատմամբ, բայց դեռ անարդյունք: Սեպտեմբերին ևս ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նախորդ ամիսներին, չեն ստանա իրենց հասանելիք աշխատավարձը, իսկ իշխանական պատգամավորները պարբերաբար ստանում են ոչ միայն ամբողջական աշխատավարձը, այլև պարգևավճարներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կրկին դիմել է մանիպուլյատիվ հնարքների
- «Ժողովուրդ». Ինչու է Պաշտպանության նախարարությունը թաքցնում իրականությունը
- «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների հետ քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը
- «Ժողովուրդ». Արցախի հարցով հաջորդ բանակցություններում Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը
- «Հրապարակ». Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից և համայնքապետ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան