Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ինը եվրոպացի է ձերբակալվել
Իրանում կանանց իրավունքների համար բողոքի ցույցերի ժամանակ եվրոպական երկրների ինը քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարության տվյալներին։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան Գերմանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի և այլ երկրների քաղաքացիներ։
«Գազետա ռու»-ն գրում է, որ իրավապաշտպանների տվյալներով՝ բերման են ենթարկվել նաև տասնյակ ակտիվիստներ ու լրագրողներ։ Amnesty International-ը պնդում է, որ Իրանի իշխանությունները ցույցերի ճնշման ժամանակ սպանել են առնվազն 52 մարդու, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Իրանի բնակիչները սեպտեմբերի 18-ից բողոքի ցույցեր են անցկացնում Մահսա Ամինիի մահից հետո, որը կալանավորվել էր սխալ հիջաբ կրելու պատճառով։ Մահվան պաշտոնական պատճառը աղջկա սրտի հետ կապված խնդիրներն էին։ Ըստ ականատեսների, աղջկան ծեծի են ենթարկել օրենքի և կարգի ներկայացուցիչները։ Ամինիի հարազատները պնդում են, որ նա առողջական խնդիրներ չի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- Ատրպատականում Իրանի ոստիկանությունը ձերբակալել է վերջին անկարգությունների կազմակերպիչներին
- Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով
- Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են ցույցերով երկրի ինքնիշխանությունը խախտելու փորձի մեջ
- Իրանի դատախազությունը 14 հոգու մեղադրում է ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությունը կազմակերպելու մեջ.