Կիպրոսը մտադիր է դիվանագիտություն կիրառել՝ ի պատասխան իր հասցեին Թուրքիայի աճող սպառնալիքների
Կիպրոսի Հանրապետության իշխանությունները մտադիր են դիվանագիտական գործիքներ կիրառել միջազգային մակարդակով համապատասխան պատասխան ստանալու համար՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության, որում նա խոստացել էր մեծացնել Անկարայի ռազմական ներկայությունը կղզու հյուսիսային հատվածում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է նախարարաի կարգավիճակ ունեցող Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսը։
Նա ասել է, որ պաշտոնական Նիկոսիան հանգստությամբ է հետևում Թուրքիայի աճող սպառնալիքներին, և կղզու կառավարության արձագանքը կլինի դիվանագիտական ուղիներ գտնելը, որպեսզի Անկարայի գործողությունները դատապարտվեն միջազգային մակարդակով։ «Թուրքական սադրանքներին մենք կպատասխանենք միջազգային կառույցների որոշումներով և դիվանագիտական գործողություններով»,-ասել է Պելեկանոսը։
Կիպրոսի հունական իշխանությունների ներկայացուցիչը հավելել է, որ իր երկիրը մտադիր չէ Թուրքիային հակադրվել ռազմական ճանապարհով։
«Մեր ցանկությունը մեր կիպրացի թուրք հայրենակիցների հետ խաղաղ գոյակցությունն է»,-ասել է Պելեկանոսը։ Միաժամանակ նա հավելել է, որ Կիպրոսի Հանրապետությունն ուժեղացնում է իր զսպիչ ուժերը՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, և Թուրքիայի պես չի մեծացնում իր հարձակվող ուժը, ինչի մասին, ըստ նրա, վկայում են գործողությունները և Անկարայի հռետորաբանությունը.
Սեպտեմբերի 28-ին Էրդողանը CNN Türk-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Կիպրոսի Հանրապետության նկատմամբ սպառազինությունների էմբարգոն ամբողջությամբ վերացնելու Վաշինգտոնի վերջին որոշումը կստիպի Թուրքիային մեծացնել իր ռազմական ներկայությունը կղզու հյուսիսային հատվածում և կհանգեցնի Կիպրոսում սպառազինությունների մրցավազքի։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հանում է Կիպրոսի նկատմամբ զենքի առևտրի սահմանափակումները
- Կիպրոսը թուրքական ԱԹՍ-ների դեմ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգեր է գնում
- Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում տեղի են ունեցել ընտրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին