Քաղաքական 11:05 01/10/2022 Հայաստան

«Հենակետ». Անվտանգություն

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու համառոտ հրապարակել է տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող անվտանգությանը վերաբերող լուրերի մասին. 

«Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների,  սահմանների շուրջ ծավալվող զարգացումների  մասին․ քրոնիկոն

Ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում  հայ-ադրբեջանական սահմանին կրկին իրադրության փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ, որի  հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի Ջերմուկի, Կապանի ուղղություններով ինտենսիվ կրակ են վարել  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ԱԹՍ ներից։ Ադրբեջանի այս հարձակումը 44-օրյա պատերազմի ավարտից հետո տեղի ունեցած ամենալուրջ ռազմական բախումն է:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, սակայն ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմն այն խախտում է։
Ներկա պահին հայտնի է, որ ռազմական գործողությունների հետևանքով  հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 210-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 4 անձ, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 10 քաղաքացիական անձ, գերեվարվել  20 զինծառայող: Այս պահի դրությամբ Վերին Շորժայի հատվածում դեռևս հայ զինվորների մարմիններ կան, սակայն թշնամին  թույլ չի տալիս աճյունները հանել։

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով Սյունիքի, Գեղարքունքի և Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերից, ըստ պաշտոնական տվյալների, տեղահանվել է ավելի քան 7600 մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցողներ։

Սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայել.
«Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` մենք ականջալուր ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց ինչպես տեսնում եք` Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների։

Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը՝ լուծումը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը, կլինի դա՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասել է Փաշինյանը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հետ կապված՝ պաշտոնական Երևանի հայտարարության վերաբերյալ հարցին, հայտնել է․ «Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների անվերապահ կյանքի կոչման օգտին. այն ներառում է տեսություն և պրակտիկա, տեղի ունեցածի մատնանշում և ապագայի ծրագիր: Դրանք իրական, այլ ոչ թե թվացյալ ճանապարհային քարտեզ են»:

Նա նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնացել թղթի վրա և քայլ առ քայլ կյանքի են կոչվել: «Այն, ինչ իրապես գործում է, չի կարելի փոխարինել թվացյալով»,- ասել է դիվանագետը:

Ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են ապակայունացնել իրավիճակը Անդրկովկասում, հավելել է Զախարովան:

Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լեկորնուի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է կատարել Ֆրանսիացի նախարարը։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքեր»,– գրել է նա։

Սեբաստիեն Լեկորնուն նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում ինքը հայտարարել է իրավիճակը գնահատելու նպատակով Հայաստան շտապ կարգով պատվիրակություն գործուղելու մասին։
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ Իրանի սկզբունքային դիրքորոշումը։

Մուսավին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության վերաբերյալ։

«Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»,- ասել է Մուսավին:

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարել էր, թե Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարեն.
«Ադրբեջանական կողմը, բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, որոշակի հաջողություններ ունի, նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։ Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պիտի վերլուծենք այս իրադրությունը»,-հայտարարել է Փաշինյանը:

Մասնագետների կարծիքով՝ Փաշինյանը նկատի ուներ Ռուսաստանին։

Հայկական լրատվական կայքերից մեկի հարցմանն ի պատասխան, ՊՆ-ից էլ հայտնել են, որ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երևբևէ չեն ընդհատվել, ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան։

Երեկվա ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը նշել է, որ պետք է տարանջատել Պաշտպանության նախարարության հայտարարությունը իր հայտարարությունից։

«Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ գրված է՝ Ռուսաստանի Դաշնություն, իմ հայտարարության մեջ Ռուսաստանի Դաշնության մասին ոչինչ ասված չէ, եւ որեւէ կոնկրետ երկրի անուն ասված չէ։ Ինչ վերաբերում է իմ նշած դեպքին, դա տարբերակներից մեկն է՝ կամ գումարը ետ ստանալ ու գնում անել այլ տեղից, կամ ստանալ նախատեսված սպառազինությունը»,– ասել է նա։

ՀԱՊԿ-ի շուրջ ընթացող քննարկումների վերաբերյալ

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին պաշտոնական տեղեկություն է ստացել։ Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանական գերատեսչությանը։

Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։

Նշենք, որ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Պոյիսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին և տևելու են մինչև հոկտեմբերի 8-ը։

Որոշ քաղաքական գործիչների քննադատությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հասցեին անհիմն է և չի նպաստում կառուցողական աշխատանքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առանձին քաղաքական գործիչներից հնչող անհիմն քննադատությունը ՀԱՊԿ - ին օգուտ չի բերում և չի նպաստում փոխընդունելի որոշումների ընդունմանը», - ասել է նա:

Զախարովան նաեւ նշել է, որ ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը պայմանավորված է հանրապետությունում տիրող իրավիճակով: «Ինչ վերաբերում է Երևանի կողմից այս տարի զորակազմ չուղարկել Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար որոշմանը, ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը գործում է ելնելով այն առաջնահերթ խնդիրներից, որոնք դրված են իր առջև, հաշվի առնելով ներկա իրավիճակը: Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները պետք է համագործակցեն ՀԱՊԿ-ի հետ», - ասել է նա: Ընդհանուր առմամբ, Կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կարելի է բնութագրել որպես արդյունավետ», - նշել է դիվանագետը։

Հայկական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշվում է, որ Զասը, ով Հայաստանում մնացել էր մեկ շաբաթից ավելի, բարձր մակարդակով չի ընդունվել։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը բացատրել է, որ Փաշինյանը Զասի հետ չի հանդիպել, քանի որ ԱՄՆ-ում էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին (որտեղից մեկնել էր Ֆրանսիա)։ Սակայն սեպտեմբերի 29-ին,  երկրորդ այցելության ժամանակ, Զասը հանդիպել է Փաշինյանի հետ և խոսել աշխատանքի արդյունքների մասին։

ՀԱՊԿ–ն ունի պատասխանատվության գոտի, եթե չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն․երեկ ասուլիս ժամանակ նշել է Փաշինյանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է նաև ԱՊՀ-ի աջակցությունը»,- ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է Լավրովը:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, թե ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։

Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։ Սակայն մինչ այս պահը ռազմագերիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չի տրամադրվել։

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 156 գերի, որոնք հայրենադարձվել են, բայց և կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում։ Այս տվյալները հրավիրված մամուլի ասուլիսին փոխանցել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք շուրջ ութ տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհայտացման։ Մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմը՝ Ադրբեջանում պահվող գերիների թիվը պաշտոնապես 33 է, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպք»,- ասել է  Սահակյանը։

Այլ թեմաներ
Հայկական մամուլում ակտիվ լուսաբանվել է նաև  Հայաստանի կողմից երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու թեման։
ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել՝ պարզելու, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին:

Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը:

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելով՝ նա նշել է․ «Այժմ արդեն Հյուսիսային միջանցքը դադարել է արևելք-արևմուտք առևտրի մեջ այլընտրանքային միջանցք լինելուց: Այժմ պետք է քննարկել Միջին միջանցքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եթե Հայաստանն էլ այս նախագծերն իրականացնի, ինքն էլ կընդգրկվի դրանում»: 

Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Չավուշօղլուն նշել  է. «Մենք էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթները սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է:

Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել»։

Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:
Հոկտեմբերի 2-ին Ժնևում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասինտեղեկանում ենք  ՀՀ ԱԳՆ-ի մամլո քարտուղարությունից։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։

Սփիերի նախաձեռնությունը հաջորդում է Ադամ Շիֆի և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարների կողմից շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ 1351 բանաձևի նախագծին։ Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին և դատապարտել ադրբեջանական հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ։ Բանաձևի նախագիծը ներկայումս ունի 44 կոնգրեսականի ստորագրություն:

Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը որոշումներ է կայացում՝ ելնելով բացառապես կողմերի սուվերենության սկզբունքից։ Այնպես, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում «էքստերիտորիալ միջանցքի» մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ճանապարհի նկատմամբ հսկողությունն իրականացնում է այն կողմը, որի տարածքով անցնում է ճանապարհը։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, վերահսկում է Հայաստանը, եթե ադրբեջանական՝ Ադրբեջանը»,-շեշտել է Օվերչուկը։

ՊՆ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրթիռների եւ արկերի  մատակարարման խոշոր պայմանագրեր է կնքել, գրում է հնդկական Economic Times հանդեսը:

Նշվում է, որ պայմանագրերը ստորագրվել են այս ամսվա ընթացքում։ Ըստ այդմ, Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Pinaka hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:

Գործարքի արժեքը մոտ 245 միլիոն դոլար է:

Սա առաջին անգամը չէ, որ սպառազինություն է արտահանվում Հայաստան։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020թ.-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը ձեռք էր բերել չորս Swathi ռադար։

Այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, մեր կողմից չեն հերքվել: Երեկվա ասուլիսի ժամանակ ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթալյանը:
Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}