«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների հետ քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր աշխատասենյակում հյուրընկալել է հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Փակ քննարկմանը մասնակցել են «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Թեհմինե Ենոքյանը, Ազատ Արշակյանը և այլք։
Արշակյանն ասաց՝ իրենց խնդրանքով։ Մոտ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անխտիր իր հավանությունն է հայտնել հնչեցրած բոլոր մտքերին, որ ՀԱՊԿ-ն անպետք կառույց է, և այնտեղ Հայաստանի ներկայությունը մեր երկրին զրկում է արևմտյան երկրների աջակցություններից։ Սակայն ասել է, որ ներկա իրավիճակում ճիշտ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնելը, գուցե ինչ-որ պահից սկսենք, բայց ո՛չ հիմա, երբ երկիրը գտնվում է վտանգավոր շրջափուլում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Որ օրն իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա՞
- «Ժողովուրդ». Արցախի հարցով հաջորդ բանակցություններում Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը
- «Հրապարակ». Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից և համայնքապետ ընտրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան