Քաղաքական 13:54 01/10/2022

Երկու սցենար է սպասվում մեզ ու տարածաշրջանին․ Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը գրում է.

«Երեկվա նյարդային վիճակից հետո փորձենք սթափ գնահատել այն, ինչ կոլլաբորացիոնիստ բռնապետը երեկ հնչեցրեց։ Այսպես, երեք առանցքային միտք ասաց հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Արցախի հարցի վերաբերյալ․ 

1․ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրում են խաղաղության պայմանագիր, որը ըստ Փաշինյանի հարյուրամյա խաղաղություն է բերում մեզ։

2․ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում սահմանագծում ու սահմանազատում 1991թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ եղած քարտեզի հիման վրա, որտեղ Հայաստանն ու Արցախը կապված չեն։

3․ Արցախի հարցը անջատ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից, Արցախի հարցի շահառուն Արցախի ժողովուրդն է, ուստի Ադրբեջանը պիտի բանակցի Արցախի իշխանությունների հետ, այս հանգամանքն էլ, ըստ Փաշինյանի, ընդունելի է Արցախի իշխանությունների համար։ Միևնույն ժամանակ պետք է առերեսվել այն հանգամանքի հետ, որ աշխարհում ոչ ոք չի ճանաչում Արցախի անկախությունը կամ նրա՝ Հայաստանին պատկանելությունը։

Երբ այս մտքերը դնում ենք իրար կողքի, համադրում ինչպես առկա իրողությունների ու միտումների, այնպես էլ ադրբեջանական դիրքորոշումների հետ, ապա պարզ է դառնում թե ինչ է նշանակում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Արցախի հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը․

1․ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն համաձայնություն է տալիս, որ Ադրբեջանն Արցախի հետ վարվի այնպես, ինչպես կամենա։ Արցախը ռազմակալելու դեպքում ներգործության ի՞նչ լծակ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետությունը, եթե Ադրբեջանի հետ ստորագրել է խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի հարց չի հիշատակվում, ոչ մի հանձնառություն Հայաստանը չի ունենում, եթե Արցախի հետ աշխարհագրական կապ չի ունենում սահմանագծման ու սահմանազատման արդյունքում։

2․ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն Արցախի ժողովրդի գոյության հարցը «գցում է Ռուսաստանի գրպանը»՝ ինչը լի է վտանգավոր զարգացումներով։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն 2025թ․ նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահները պետք է դուրս գան Արցախից ու այդ օրը դառնալու է Արցախի ռազմակալման կամ Արցախի ժողովրդի նոր գոյամարտի ամսաթիվը (հիշեցնում եմ, Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանն այդ ժամանակ արդեն կնքած պիտի լինեն խաղաղության պայմանագիր, իրար հետ առևտուր են անելու, փոխայցեր տարբեր մակարդակներով, մի խոսքով Հայաստանի Հանրապետությունը «վայելելու է խաղաղությունը»)։

Անգամ եթե ընդունենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելով նոյեմբերի 9-ը կորցնելու է իր ուժը, և ռուս խաղաղապահները կարող են Արցախում մնալ անժամկետ, անհասկանալի է դառնում վերջերս ռազմավարական դաշնակցային պայմանագիր կնքած Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները։ Ռուսաստանը պատերազմելու՞ է Ադրբեջանի հետ, Ռուսաստան- Արցախ կամ Արցախ-Իրան կա՞պ է բացելու։ Անգամ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանն ինչ-որ կերպ լեզու են գտնում և Ադրբեջանը համաձայնում է, որ ռուս խաղաղապահները մնան Արցախում, ապա կրկին պարզ չի դառնում, թե մի փոքր հողակտորում պարփակված մեր 120 հազար հայրենակիցներն ինչպե՞ս են ապրելու, ումի՞ց են ապրանք գնելու, ի՞նչ արժույթ են օգտագործելու, արտասահման մեկնելու անհրաժեշտության պարագայում որտեղի՞ց են գնալու, ծանր հիվանդություն բուժելու համար Երևա՞ն, թե՞ Բաքու են գնալու, ինչպե՞ս։

3․ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի լծակ չի ունենում Արցախի հարցում։ Այս պարագայում Հայաստանն ինչպե՞ս է ներազդելու Ադրբեջանի վրա՝ նրան մղելու Արցախի հետ բանակցության, ինչպես Փաշինյանն է ասում։ Ինչու՞մն է Փաշինյանի հույսը, երբ Արցախի գոյությունն անգամ չճանաչող Ադրբեջանը նստելու է Արցախի իշխանությունների հետ բանակցության ու ինչի՞ շուրջ է բանակցելու (եթե անգամ պատկերացնենք, որ բանակցում է), եթե առերեսվում ենք այն փաստի հետ, որ Արցախի անկախության կամ Հայաստանին պատկանելու հետ ոչ ոք համաձայն չէ, Արցախի ժողովրդին չկոտորելու՞ մասին է լինելու բանակցությունը։

Այս պարագայում երկու սցենար է սպասվում մեզ ու տարածաշրջանին․

1․ Արցախը շատ արագ հայաթափվում է, մարդիկ լքում են իրենց տները չկոտորվելու համար, ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, հայ ժողովուրդն էլ Ռուսաստանին մեղադրում է դավաճանության հարցում, անիմաստ է համարում Հայաստանում ռուսական ռազմաբազայի մնալը և պահանջում է այն դուրս բերել։ Այսպես տեղի է ունենում Հայաստանի «ինքիշխանության» հաստատման գործընթացը, ինչի մասին երեկ խոսում էր կոլլաբորացիոնիստ բռնապետը, և մեկնարկում է «100-ամյա խաղաղության» դարաշրջանը։

Բնականաբար թե՛ ինքնիշխանություն, թե՛ խաղաղություն չի լինելու, որովհետև խաղաղություն ընտրելով Հայաստանը կա՛մ անցնելու է թուրքական պրոտեկտորատի տակ (ինչը դանդաղ մահվան է բերելու), կա՛մ ինքնիշխանությունն ընտրելով ու մերժելով թուրքական պրոտեկտորատը, նոր պատերազմների առաջ է կանգնելու (բայց արդեն ունենալով կորցրած Արցախ)։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ հիմա Փաշինյանը ստիպված է մտածել այն մասին, թե ժողովրդին ի՞նչ մանիպուլյացիաներով պետք է համոզի այն, որ նույնիսկ այս սցենարի դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն անհանգստացնելու մեզ, էլ տարածք ու միջանցք չեն պահանջելու, եթե այդ հարցը երկուսի արտաքին քաղաքականության կենտրոնական հարցերն են։ Խաղաղության թու՞ղթն է դա ապահովելու, թե՞ արևմտյան պետությունների հայտարարությունները։

2․ Արցախում ադրբեջանական նոր սադրանքներից հետո սկսվում է նոր պատերազմ, որի ծավալների, մասշտաբների ու հետևանքների մասին դժվար է կանխատեսումներ անել։ Ու ի՞նչ է անելու այս պարագայում Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը, ով դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն ու չի կարող անտարբեր լինել, երբ իր հայրենակիցներին էնտեղ սպանեն, շարունակելու է խաղաղ ապրե՞լ, չի՞ պահանջելու կռվել հանուն իր հայրենակիցների գոյության։ Թե՞ հույս ենք ունենալու, որ Ադրբեջանը սադրանքների չի գնալու, չի փորձելու ռազմակալել Արցախը կամ պայմաններ չի ստեղծելու (գազի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման խափանումներ և այլն), որ արցախցիները դուրս գան։ 

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ անել այդ դեպքում։ Ինչ անել հարցը պետք է ենթադրի վիճակ, երբ հեռացված է Նիկոլ Փաշինյանը։ Միայն նրան հեռացնելուց հետո պետք է կատարել զուգահեռ մի շարք գործողություններ, որոնցից են․

• Վերացնել ատելության մթնոլորտը, մեկնարկել ազգային համերաշխության գործընթաց (ինչը չի նշանակում հանցագործների ներում),

• Նոր տեմպ, որակ ու թափ հաղորդել Հայաստանի դաշնակից ու գործընկեր պետությունների հետ հարաբերություններին՝ կենտրոնանալով ռազմական համագործակցության բաղադրիչի վրա,

• Զարկ տալ երկրի ռազմականացմանը՝ ներառյալ անհրաժեշտ սպառազինությունների գնումը, ռազմական պատվերները երկրի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, մեծածավալ ինժեներատեխնիկական աշխատանքների իրականացումը՝ այդ թվում հարկադրանքի մեխանիզմներով, կազմակերպված ձևով ազգաբնակչության մարզումը՝ այդ թվում հարկադրանքի մեխանիզմներով, ռազմական գործի առաջատար մասնագետների ցուցումներով պաշտպանության ռազմավարության ու մարտավարության անհրաժեշտ փոփոխությունները,

• Փոխել բանակցային ռազմավարությունը՝ Արցախի հարցը վերադարձնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթ՝ շեշտադրելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Հայաստանի Հանրապետության հետ հուսալի կապի բաղադրիչները»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}