Շոյգու.Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում կանայք չեն զորակոչի
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ կանայք չեն զորակոչվի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ դա ապագայի պլանների մեջ չկա։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում երեք երեխաների 41-ամյա մայրը ծանուցում է ստացել։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, նույն օրը համապատասխան հրամանագիր է ստորագրվել։ Երկրի ղեկավարի խոսքով՝ մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորում հաշվառված քաղաքացիները՝ առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։
Այնուհետև, պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն բացատրել է, որ մասնակի մոբիլիզացիա, առաջին հերթին, անհրաժեշտ է տարածքները և 1000 կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու համար։ Նա նաև ասել է, որ զորահավաքը չի տարածվի համալսարանի ուսանողների և ժամկետային զինծառայողների վրա։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են
- ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1511 ավտոմեքենա
- ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ և Բաքու մոտակա չվերթների բոլոր տոմսերը սպառվել են
- Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան