Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթև Բարոյանը ելույթ կունենա Երևանում
Հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա Նյու Յորքի Քաղաքային օպերայի մենակատար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթև Բարոյանը:
Մասնագիտական գործունեության առաջին քայլերը Տաթևը արել է Սարասոտա օպերայի բեմահարթակում՝ հանդես գալով Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում: Այնուհետև 3 տարի անընդմեջ հրավիրվել Նյու Յորքի «Nuovo» օպերային թատրոն՝ հանդես գալով մի շարք հեղինակավոր օպերային ներկայացումներում, այդ թվում՝ Բելլինիի «Օտարերկրուհին», Դոնիցետտիի «Մեհմեդ II», Ջ. Ռոսսինիի «Սեվիլյան սափրիչ», «Ստաբատ մատեր», Վերդիի «Տրավիատա» և այն:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ նվագակցելու է դաշնակահարուհի Կարինե Էլչյանը։ Համերգին կմասնակցի Ռազմիկ Հովհաննեսյանը (ջութակ): Համերգային ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից: