Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան կարող են հոկտեմբերին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը
Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ, ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
«Իհարկե, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամները հնարավորինս արագ կավարտեն մեր դիմումի վերանայման գործընթացը: Այս պահին մենք լավ արդյունք ունենք: Մնացել է երկու խորհրդարանական հաստատում` Թուրքիայինը և Հունգարիայինը: Այն պատկերը, որ մենք ունենք, ցույց է տալիս առաջընթացը: Չեմ ցանկանում մանրամասնել, բայց օգոստոսի 26-ին Հելսինկիում կայացած հանդիպումը ցույց տվեց դրական մթնոլորտ և առաջընթաց գրանցվեց: Հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին»,- Հավիստոյի խոսքերն է մեջբերում Hürriyet-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիային չեն հանձնում վերջինիս կողմից հետախուզվող այլախոհներին
- ՆԱՏՕ-ն դեռևս տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունման հարցում
- Ֆիլադելֆիայի մայրուղուց հեռացվել է հակահայկական գովազդային վահանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան