ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել հնդկական ընկերության նկատմամբ, որը նավթ է գնել Իրանից
Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել հնդկական ընկերության դեմ, որը գնել է իրանական նավթ և վաճառել այն Չինաստանին։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի՝ ԱՄՆ կատարած այցից մի քանի օր անց։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հնդկական հեռուստատեսությանը։
Պատժամիջոցների է ենթարկվել Մումբայում ստեղծված «Tibalaji Petrochem Pvt Ltd» մասնավոր ընկերությունը, որը մասնագիտացած է նավթամթերքի առևտրում:
Ըստ ԱՄՆ-ի առևտրի նախարարության՝ այն «միլիոնավոր դոլարների նավթաքիմիական արտադրանք է ձեռք բերել Իրանում և վերավաճառել Չինաստանին»։
««Tibalaji Petrochem Pvt Ltd»-ն գնել է իրանական նավթաքիմիական արտադրանք, այդ թվում՝ մեթանոլ և արդյունաբերական նավթ՝ հետագայում Չինաստան առաքելու համար: Այս գործողություններն իրականացվել են «Triliance Petrochemical Cj LTD»-ի միջոցով, որը նախկինում գտնվում էր ԱՄՆ պատժամիջոցների տակ», - ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:
Թեև Հնդկաստանի կառավարությունը դեռ չի արձագանքել այս պատժամիջոցներին, այն ուշադիր ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը, նշել է հեռուստաընկերությունը։
Միաժամանակ նշել են, որ ամերիկյան կողմի գործողությունները «մտահոգություն են առաջացնում», քանի որ դրանք ձեռնարկվել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի ԱՄՆ այցից անմիջապես հետո, որտեղ անցյալ շաբաթ նա հանդիպել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան