Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է անկարգություններ հրահրելու մեջ
Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններն ու բողոքի ցույցերը երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի սպանությունից հետո, որին ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը, կազմակերպել էին Վաշինգտոնը և Թել Ավիվը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:
«Ես կարող եմ վստահորեն հայտարարել, որ այդ անկարգություններն ու անկայունությունը ծրագրված էին ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմների կողմից: Նրանց ենթակաները և արտերկրում որոշ նենգ իրանցիներ օգնեցին նրանց այս հարցում»,-մեջբերում է Tasnim-ը Խամենեիի խոսքերը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին երկրի քաղաքներում անկարգությունների և բողոքի ցույցերի ավարտի մասին, որոնք սկսվել էին բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները