Կարեն Վրթանեսյան. Միակ թեման, որն այսօր պետք է քննարկվի, Նիկոլի անհապաղ հեռացումն է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Հանրային դաշտ նետած նիկոլա-ադրբեջանական «5 կետերը» մեկ-երկու օր կհայհոյենք, մեկ-երկու օր կծամծմենք, հետո կսկենք քննարկել արդեն որպես լեգիտիմ տարբերակ՝ իր թերություններով ու «դրական կողմերով»...
Հետո էլ Նիկոլը կասի. «Ես ի՞նչ անեի, եթե դեռ 1919 թվականին էր այս ամեն ինչը որոշված»։ Դա էլ մի քանի օր կծամծմենք...
Այնինչ միակ թեման, որն այսօր պետք է քննարկվի ու որը բխում է ազգային օրակարգից, Նիկոլի անհապաղ հեռացումն է, միաժամանակ զուգահեռ ազգային կառույցների / ցանցերի ստեղծմամբ, քանզի պետությունն իր բոլոր ինստիտուտներով այս պահին օկուպացված է Հայաստանում Ադրբեջանի սպասարկուներով»։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Մեզ մոտ վտանգի զգացումն ահավոր բթացած է, իսկ վտանգն իրականում մոտալուտ է
- Այս իշխանությունները Հայաստանը պաշտպանելու նպատակ չունեն. Կարեն Վրթանեսյան
- Այս պահին հրադադար է, բայց մենք շարունակում ենք թշնամուն դիրքեր հանձնե՞լ․ Կարեն Վրթանեսյան
- Սա ի՞նչ է, ո՞ւմ հանդեպ և կոնկրետ ո՞ր պարտավորության մասին է խոսքը․ Կարեն Վրթանեսյան