«Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հարցազրույցում հայտարարեց՝ միայն ՆԻկոլը գիտի, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից։
Ի պատասխան սրա՝ մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով հրապարակվում է լուր, որտեղ ասված է Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:
Դրանք են
1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3.Միջանցք Հայաստանի տարածքով:
4.Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Հրապարակմանը հետևեցին տարբեր քննադատություններ ու արձագանքներ։
Փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հայկական ժամանակի «հավաստի աղբյուրի» գաղտնազերծումից պարզ է, որ այս պահին ադրբեջանն ունի 2 բանակցող, իսկ Հայաստանի՝ 0: Ուստի օդ ու ջրի պես պետք է նեռին քշել։ Օդ ու ջրի պես»։
Քաղաքագետ Արմեն Մինասյանը կարճ է արտահայտվել. «Ես մի բան գիտեմ. Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Ինչ անել, երբ հավաստի աղբյուրը ճակատագրի հեգնանքով համատեղության կարգով նաև վարչապետ է և... Դե ասեք` ինչ անենք»։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ինչ է ուզում ադրբեջանը, մենք գիտենք, ոչ մի նորություն չկա այստեղ:
Իսկ ինչ ե՞նք ուզում մենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան