Հավաստի տեղեկություններով՝ բոլոր բանակցությունները իրականացվում են ԱԽՔ-ի խողովակով. Հայկ Մամիջանյան
«Այն քաղաքական վատ որակի «կրուտիտներով» լեցուն ասուլիս էր, մեծամասամբ՝ դատարկ, միտված էր այլ մարդկանց և երևույթների վրա մեղավորությունը գցելուն»,-ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին:
Նրա խոսքով՝ Փաշինյանը նախկինում ամեն ինչի մեջ մարդկանց էր մեղադրում, այնուհետև՝ պետություններին, իսկ ներկայում էլ՝ երևույթներին:
«Այսինքը, բոլորը մեղավոր են՝ բացի իրենցի»,-հայտարարեց Մամիջանյանը:
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի առաջնային հասցեատերն իր թիմի անդամներն էին, որոնք մեծ ճնշում են գործադրում իր վրա՝ իրենց ապագայի հետ կապված:
Հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը չի վերահսկում ոչ մի գործընթաց՝ Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց. «Հավաստի տվյալներով կարող եմ ասել, որ այս պահին բոլոր բանակցությունները իրականացվում են ԱԽՔ-ի խողովակով, այլ ոչ թե ինստիտուցիոնալ՝ ԱԳՆ-ի միջոցով: Ասել է թե՝ Արարատ Միրզոյանը դուրս է բերված բանակցային գործընթացից և այդ հանդիպումներն այս պարագայում ոչ մի բան չեն նշանակում»:
Վերլուծելով սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու մասին հայտարարությանը՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուգի փաստաթղթերով ամրագրված էր մշտադիտարկամ դրույթը, Նիկոլ Փաշինյանը ժամանակին մսխել է այն և հիմա նոր ԱԳ նախարարներ՝ Միզոյանի և Մամեդյարովի մակարդակով փորձում են հասնել մշտադիտարկողերի ինստիտուտի ներդրմանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում խոստումը
- Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ. Սաղաթելյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
- «Ինչու ա դրա մասին ասում հարցազրույցում ալենը, այլ ոչ թե ուժայինները». Էլիբեգովա