Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ես հավատում եմ, որ Արարատ Միրզոյանը նման բան է ասել Բայրամովին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Արարատ Միրզոյանն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները` պատասխանատվության ենթարկվեն»:
Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ է ասել այս խոսքերը: Աբսուրդ: Տեսնես՝ հույսն ինչի՞ն է դրել:
Իսկ ամենակարևորը գիտե՞ք որն է: Այն, որ ես հավատում եմ, որ նման բան է ասել Բայրամովին: Կարող է նույնիսկ աջակցություն խնդրած լինի Ադրբեջանի արտգործնախարարից: Նման հիմարություն միայն այս իշխանության ներկայացուցչի գլխում կարար ծնվեր:
Երկրորդ ճշմարտությունը, որ կար ՀՀ ԱԳՆ այսօրվա հաղորդագրության մեջ, Ստեփանակերտի և Բաքվի միջև «քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին առաջարկն էր, որը Երևանը հիմա փորձում է որպես սեփական նախաձեռնություն ներկայացնել: Պատկերացնու՞մ եք: Արցախը հանձնում ու դա որպես ձեռքբերում են մատուցում: Բա դավաճանն էլ ո՞նց է լինում»։
Հարակից հրապարակումներ`
- Մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ. Միրզոյան
- Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը
- Ժնևում Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան