Այդ զեկույցն էլի շենքի ինչ որ կաբինետներում պտտվում է, ինձ չի հասել. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության բարեկարգման վարչությունը պետք է զեկուցեր Նոր Արաբկիր զբոսայգում իրականացված բարեկարգման աշխատանքներում առկա թերություններ վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
«Այստեղ նոր խնդիր է առաջացել կողքի բազմաբնակարան շենքի սեփականատերերի հետ, բայց մինչև շաբաթվա վերջ հարցը կլուծվի»,- նշեց զեկուցողը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ խնդիր է։
«Շատրվանների ջրահեռացման հարցը։ Գիծն իրենցն է, թույլ չեն տալիս, որպեսզի միացում արվի։ Ասում են՝ մեր կողմից է կառուցվել»,- պատասխանեց վարչության ներկայացուցիչը։
Հ. Սարգսյանն էլ արձագանքեց. «Այգին բարեկարգել ենք, հիմնականում իրենք են օգտվելու այդտեղից, հիմա թույլ չեն տալիս, որ միացում անենք։ Ինչ անենք՝ փակենք, ասենք այգին էլ քաղաքի կողմից է կառուցվել, չնայեք հա՞։ Չեմ կարողանում հասկանալ, էլի»։
Բնապահպանության վարչությանը հանձնարարված է եղել՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ աղբաորսիչներ ձեռք բերելու նպատակով մրցույթ հայտարարելու ուղղությամբ և զեկուցել։
Զեկուցվեց, որ աղբաորսիչների ձեռքբերման, գնման հայտը ներկայացվել է քաղաքապետի համաձայնությանը, նաև ներկայացրել են ներկայումս արդեն գործող աղբաորսիչի արդյունավետության վերաբերյալ զեկուցագիր, սպասում են հանձնարարականին։
Հ.Սարգսյանը պատասխանեց. «Ասեք արդյունավե՞տ է, թե՞ արդյունավետ չէ, ինձ չի հասել, երևի պտտվում է շենքում էլի ինչ-որ կաբինետներում»:
Նշվեց՝ նպատակահարմար է ևս մեկ-երկու հատ տեղադրել։
«Կարծում եմ՝ երկու հատի անհրաժեշտություն կա։ Երևանյան լճում խայտառակություն է, մի ամիս առաջ մաքրել էինք, էլի աղբը հավաքվել է»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան