Ինչպես է ՌԴ-ից հասել Ախալքալաք
Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո «Վերին Լարսը»-ում կիլոմետրանոց հերթեր են։
«Լարսում շատ մարդ կար, 15 կմ հերթեր էին, ջուրը քիչ է, սնունդը քիչ է: Այնտեղ 15 կմ-ի վրա ընդամենը 2 խանութ կա, բայց այս 15 կմ-ը նույնն է, ինչ մեկուկես հազարը: Եվ այն շատ դանդաղ է շարժվում: Ջուրը վերցնում էին լեռնային աղբյուրներից, տեղացիները ցույց էին տալիս այն վայրերը, որտեղից կարող էին վերցնել: Գետից ինչ-որ մեկը ջուր էր խմել և թունավորվել: Որովհետև գետում իրենց կարիքներն են հոգում, հագուստ են լվանում: Դա ըստ էության հումանիտար աղետ է», – Jnews-ին պատմել է Դոնի Ռոստովից երկօրյա երկար ու հոգնեցուցիչ ճանապարհով Ախալքալաք հասած տղամարդը։
15 կմ-ոց հերթն անցնում էր Ստորին Լարս, Վերին Լարս, Չմի գյուղով։ Jnews-ի զրուցակցին տեղի շրջանցիկ ճանապարհներով, լեռներով ու կիրճերով մոտոցիկլետով հասցրել են սահման։ Շրջանցիկ ճանապարհը եղել է 8 կմ, որի համար նրանից 5000 ռուբլի են խնդրել, ուղեբեռով՝ 7000 ռուբլի։ Իսկ մինչ գլխավոր հերթը հասնելը նրա ավտոբուսը ևս մեկ օր պահել են Վլադիկովկասում։
Այս պահին «Վերին Լարսի» անցակետի մոտ կիլոմետրանոց հերթեր չկան։ Չմի բնակավայրի մոտ կա անցակետ, որտեղ ստուգում են մոբիլիզացիայի համար։ Տեղացիներին տրվում է ծանուցագիր, իսկ այլ շրջաններից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին տրվում է թուղթ այն մասին, որ նրանք պետք է ներկայանան հաշվառման վայրում գտնվող զինկոմիսարիատ: Նրանց, ում նման փաստաթղթեր են տվել, թույլ չեն տալիս հատել սահմանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը Լարսում կարգավորվել է․ Վրաստանի ՆԳՆ
- Իրավիճակը Լարսում. պատմում է ականատեսը
- «Վերին Լարս» անցակետում կտեղակայվի մոբիլիզացիոն կետ. ՌԴ ՆԳՆ
- Լարսում երթևեկությունը կաթվածահար է
- Մոբիլիզացիա Ռուսաստանում. Վերին Լարսում խցանումներ են գոյացել
- Վրաստանի իշխանությունները հայտնել են Վերին Լարսի անցակետի բնականոն աշխատանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները