Պուտինին և Լուկաշենկոյին կներկայացվի Միութենական պետության էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակներում էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը շուտով կներկայացվի նախագահներին, ասել է Բելառուսի էներգետիկայի փոխնախարար Դենիս Մորոզը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ներկայում ամբողջությամբ պատրաստվել է էլեկտրաէներգիայի միութենական շուկայի ձևավորման պայմանագիրը։ Այս համաձայնագիրն անցել է նախարարությունների բոլոր ընթացակարգերը, ներպետական ընթացակարգեր է անցնում և մոտ ապագայում կներկայացվի պետությունների ղեկավարներին»,- հայտարարել է փոխնախարարը։
Նրա խոսքով, պլաններին համապատասխան աշխատանքներ են տարվում Միութենական պետության գազի շուկայի ձևավորման ծրագրի իրականացման ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք նաև այս ուղղությամբ»,- ասել է Մորոզը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը կստորագրեն պայմանագիր միութենական պետության շրջանակներում գազի միացյալ շուկա ստեղծելու մասին։
Բացի այդ, Պուտինի խոսքով, նախատեսվում է համաձայնագիր կնքել նավթի ու նավթամթերքի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորմա մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան