Վրաստանում հացի գինն այս ամիս ամենաշատն է բարձրացել
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է գնաճի ցուցանիշները 2022 թվականի սեպտեմբերին։ Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է 0,8 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 11,5 տոկոս։
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ խմբում գներն աճել են 17.6 տոկոսով։
Ամենաշատը գները բարձրացված են հետևյալ ենթախմբերի համար.
- Հաց և հացաբուլկեղեն՝ 32,8 տոկոս,
- Կաթ, պանիր և ձու՝ 23,3 տոկոս,
- Հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և բնական հյութեր՝ 22,5 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան