Գերմանացի նախարարները Պուտինի պատճառով վիճել են
Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախի խոսքերը Ուկրաինայի հակամարտության մասին լայն հնչեղություն են առաջացրել և սկանդալ առաջացրել։ Վեստի ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Die Welt-ը։
Ավելի վաղ առողջապահության նախարարը Թվիթերում գրառում էր կատարել՝ արձագանքելով Ռուսաստանին երաշխիքներ տրամադրելու առաջարկին, որ Ուկրաինան չի ընդունվի ՆԱՏՕ՝ ասելով, որ Գերմանիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմական վիճակում է գտնվում։ Բացի այդ, նա հորդորել է հետևողականորեն հասնել Ուկրաինայի հաղթանակին։
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն իր հերթին կտրուկ առարկել է Լաուտերբախին։ Նրա խոսքով, Գերմանիան երբեք չի դառնա այս պատերազմի մասնակից. այս սկզբունքը գործում է ուկրաինական հակամարտության հենց սկզբից։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում