Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը, կատարվել է ընդհանուր 4850 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 910 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1368 հիվանդ, մահվան 8 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 3-ի ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 443 785 դեպք, որոնցից 431 560 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1684 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8691 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 375 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 215 811թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, 10 մարդ մահացել է
- Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք. մահացել է 7 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան