ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով
Եվրամիության որոշ երկրներ Իրանի դեմ պատժամիջոցների առաջարկներ են պատրաստել՝ ի պատասխան կանանց բողոքի ակցիաների ճնշման: Նախագծով առաջարկվում է 16 անձի և կազմակերպությունների սև ցուցակում ներառել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Der Spiegel-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներին։
Հրատարակության տվյալներով՝ սահմանափակումների նախաձեռնողները եղել են Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան և Չեխիան։ Նրանք ակնկալում են, որ ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցների մասին որոշում կկայացվի հոկտեմբերի 17-ին ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածով՝ աղջկան բերման են ենթարկել բարքերի ոստիկանություն՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ինը եվրոպացի է ձերբակալվել
- Իրանում բոլոր մակարդակներում եղել են շատ լուրջ հայտարարություններ. Ռոբերտ Քոչարյան
- Իրանում սկսվել են հրահրված անկարգությունների դեմ բողոքի բազմամիլիոնանոց երթերը
- Իրանում անկարգություններ հրահրում են ահաբեկչական խմբավորումների գործակալները. Իրանական ԶԼՄ-ներ
- Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները