Sony Pictures-ը կնկարահանի «Տարզանը»
Sony Pictures-ը կնկարահանի Էդգար Ռայս Բերոուզի «Տարզանը»։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ, ֆիլմի իրավունքներն արդեն ձեռք են բերվել։ Առաջիկա նախագծի մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Հայտնի է, որ կերպարները կհարմարեցվեն XXI դարի իրողություններին։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, վերջին ֆիլմը «Տարզան. Լեգենդ»-ը թողարկվել է 2016թ., գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Մարգո Ռոբի և Ալեքսանդր Սկարսգարդ։
Ֆիլմը վայրի կենդանիների կողմից ջունգլիներում մեծացած որբի մասին է։ Այն բանից հետո, երբ հերոսը հանդիպում է իր սիրուն՝ Ջեյն անունով մի աղջկա, նա որոշում է հեռանալ ջունգլիներից: Շուտով նա կանգնում է քաղաքակրթության լուրջ մարտահրավերի առաջ: