Որոշվել է հոկտեմբերին անցկացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը
Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է երկուշաբթի օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով։
«Ադրբեջանն առաջարկել է հանդիպմանը սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ավելի վաղ պայմանավորվել էր, այլ այս տարվա հոկտեմբերին»,-ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու հանձնարարականի համաձայն։ Հանձնարարականը ԱԳ նախարարները տվել են օգոստոսի 31-ին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան