ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված ռազմագերիների հետ. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ չի տրամադրում հանրությանը, բայց անմիջական կապի մեջ է համապատասխան անձանց ընտանիքների հետ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի:
«Մեր վերջին տեսակցությունն այն անձանց հետ, որոնց Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեր կազմակերպությանը, տեսակցել ենք սեպտեմբերի 23-ին»,- նշեց նա։
Զառա Ամատունու խոսքով՝ ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել շրջել այդ պահման վայրով, ստուգել տվյալ անձանց առողջական վիճակը, ընտանիքների հետ կապ հաստատել։ «Բնականաբար, այս գործընթացը շարունակական է»,- ընդգծեց նա։
Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի հայկական համագումարը դիմել է Բայդենին և Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցել հայ ռազմագերիների ազատ արձակմանը, որոնց թիվը 100-ից ավելի է։ Հարցին, թե համագումարն այդ թիվը ներկայացրել է՝ հղում անելով ԿԽՄԿ-ին, ինչո՞ւ այն չի համընկնում հայաստանյան գրասենյակի տվյալների հետ, ինչով է պայմանավորված գրասենյակի կաշկանդվածությունն այս հարցում, Զառա Ամատունին ասաց, որ իրենց կողմից ցանկացած լրացուցիչ տեղեկություն հրապարակելը նշանակում է միջազգային մարդասիրական իրավունքին դեմ գնալ։
«ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել թիվ, որի մասին ասվում է։ Լրացուցիչ տեղեկությունները միայն կարող են խանգարել»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում