Սոչիում արշավի ժամանակ մի խումբ զբոսաշրջիկներ են կորել, այդ թվում՝ երեխաներ
Սոչիում արշավի ժամանակ անհետացել է զբոսաշրջիկների մի խումբ, որի կազմում կա երեք երեխա։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Այսօր ժամը 05:40-ին ԱԻՆ փրկարար ջոկատ է զանգահարել մի կին և հայտնել, որ հոկտեմբերի 1-ին իր ամուսինը, ընկերը և երեք երեխաները արշավի են գնացել Աժեկի լեռնաշղթայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջիկները պետք է տուն վերադառնային հոկտեմբերի 2-3-ը, սակայն նրանց հետ չի հաջողվել կապ հաստատել։ Ընդ որում, նշվում է, որ գիշերը շրջանում հորդառատ անձրև է եղել, փրկարարները դուրս են եկել որոնումների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա