«Հաղթանակ» զբոսայգու նոր «чертово колесо»-ն ապօրինի է
Հաղթանակ զբոսայգում տեղադրված «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել։ Այդ մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հրաչ Սարգսյանը։
«Էդ, հայերեն ո՞նց ա։ «Чертово колесо» հա՞, ռուսերն։ Էդ ապօրինի որ տեղադրել են։ Զեյթուն վարչական շրջան, տեղյա՞կ եք»,-այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով վարչական շրջանի ղեկավարին՝ ասաց Հրաչ Սարգսյանը։
Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն ասաց՝ տեղյակ է, շուտ է կառուցվել։
«Շուտ, ե՞րբ»,-արձահանքեղ Սարգսյանը։
«Մինչև հունիս ամիսը կառուցված է եղել։ Ոստիկանությունից էլ գրություն է եկել, պետք է պատասխանենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հովակիմյանը վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022թ. հուլիսին։
Հրաչ Սարգսյանը հանձնարարեց՝ մեկ շաբաթում արձանագրություն կազմել, հաջորդին նիստին զեկուցել։
Լուսանկարը՝ «Հաղթանակ» զբոսայգու ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան