ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը: Կանանց ցանկը գլխավորում է չինnւհի Հոու Յիֆանը:
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցուցակում տեղ են զբաղեցրել Հայաստանի երեք ներկայացուցիչներ. Էլինա Դանիելյանը 35-րդն է, Աննա Սարգսյանը՝ 68-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 72-րդը:
Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը: Մեր երկրի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 33-րդ տեղում է, Հայկ Մարտիրոսյանը 64-րդն է, իսկ Շանթ Սարգսյանը զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: