Գերմանիան արձագանքել է փոխհատուցում վճարելու Լեհաստանի պահանջներին
Գերմանիան կսնանկանա, եթե Լեհաստանին փոխհատուցում վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմի համար պատճառված վնասի համար։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Twitter-ի իր էջում գրել է Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամերը։
Երկուշաբթի օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն նոտա է հղել Գերմանիային՝ պահանջելով հատուցումներ։
«Լեհաստանը պաշտոնապես պահանջում է վճարել իր փոխհատուցումը, ինչը Գերմանիային անմիջապես կհանգեցնի ֆինանսական կործանման։ Բարիդրացիությունը նոր սահմանում ունի»,- ասել է Զինգհամմերը։