Կադիրովի անչափահաս երեք որդիները կգնան հատուկ գործողության գոտի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեք անչափահաս որդիները շուտով կգնան հատուկ ռազմական գործողության գոտի։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Կադիրովը։
«Անչափահաս տարիքը չպետք է խանգարի մեր հայրենիքի պաշտպանների ուսուցմանը։ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմատ-Հաջի Կադիրովի թոռները՝ Ախմատը, Էլին և Ադամը, համապատասխանաբար, 16, 15 և 14 տարեկան, բայց նրանց ռազմական պատրաստությունը դեռ վաղուց է սկսվել, գրեթե փոքր տարիքից»,- ասել է նա և հավելել. «Ես միշտ հավատացել եմ, որ ցանկացած հոր գլխավոր նպատակը որդիների մեջ բարեպաշտություն սերմանելն ու նրանց ընտանիքը, ժողովրդին, Հայրենիքը պաշտպանել սովորեցնելն է։ Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։
Այսպիսով, այսօր երիտասարդները Գուդերմեսի հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանում սովորում են տարբեր տեսակի զենքեր վարել և պատրաստ են կիրառել իրենց հմտությունները։
«Եկել է իրական մարտում իրենց դրսևորելու ժամանակը, և ես միայն ողջունում եմ նրանց ցանկությունը, շուտով նրանք կգնան առաջնագիծ և կլինեն շփման գծի ամենաբարդ հատվածներում»,- ասել է Կադիրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա