Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է համացանցում հայտնված գնդակահարված զինծառայողների տեսանյութը, նշելով․
«Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։ Կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այս տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների նշանների համար։ Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
- Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը. «Թաթոյան» հիմնադրամ
- Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին