Վատիկանում կայացել է միջազգային սպորտային գագաթնաժողով
Վատիկանում տեղի է ունեցել միջազգային սպորտային գագաթնաժողով: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և սպորտի ու միջկառավարական խոշոր կազմակերպությունների այլ ղեկավարների հետ ստորագրել է նոր հռչակագիր՝ սպորտը մասսաներին հասանելի դարձնելու համար:
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ հռչակագիրը պետք է նպաստի ընդգրկուն հասարակություն ստեղծելուն: Փաստաթուղթը ներկայացնում է նոր պարտավորություն՝ խթանելու սպորտի սոցիալական և ներառական գործին:
Թոմաս Բախն իր ելույթում նշել է, որ համաժողովն ու հռչակագրի ընդունումը նպատակ ունի աշխարհն ավելի լավը դարձնել:
Միջազգային սպորտային գագաթնաժողովը համախմբել էր մարզաշխարհի ավելի քան 200 ներկայացուցչի:
Համագումարին մասնակցել են տարբեր դավանանքների և կրոնների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: