ԱՄՆ-ում թվարկել են «Հյուսիսային հոսքի» վրա պայթյուններ իրականացրած երկրները
«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների խողովակների վրա պայթյունները, հավանաբար, իրականացրել են Միացյալ Նահանգները և Լեհաստանը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին Bloomberg-ին ասել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։
«Եվրոպան անցնում է շատ կտրուկ տնտեսական անկման միջով: Կենսամակարդակի անկումը սրվում է գների աճի պատճառով: Բայց գլխավորն այն է, որ եվրոպական տնտեսությունն ավելի շատ տուժում է էլեկտրաէներգիայի անջատումներից, քան մյուս գործոններից: Եվ հիմա, որպեսզի այն ամբողջությամբ ավարտվի, նրանք ոչնչացրել են «Հյուսիսային հոսք»-ը»,-ասաց մասնագետը։
Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որ Գդանսկում տեղակայված ամերիկյան ռազմական ուղղաթիռները պտտվել են վթարային գոտու վրայով։ Սաքսը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ սպառնացել էր «այսպես թե այնպես» վերջ դնել «Հյուսիսային հոսք»-ին:
Տնտեսագետը նշեց, որ իր կարծիքը հակասում է «ընդհանուր ընդունված լեգենդին», և որ Արևմուտքում նման բաներ չի կարելի ասել։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում նրա զրուցակիցները համոզված են տեղի ունեցածի համար ԱՄՆ-ի պատասխանատվության մեջ։
«Նույնիսկ մեր թերթերի լրագրողները, որոնք զբաղվում են այս թեմայով, մասնավորաբար ինձ խոստովանեցին. «Այո, իհարկե, դա այդպես է, պարզապես մեր լրատվամիջոցները լռում են այդ մասին»,-եզրափակեց փորձագետը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 1-ից 3-ը Բորնհոլմ կղզու տարածքում, որտեղ ավելի ուշ գազի արտահոսք էր տեղի ունեցել, ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռ է պտտվել։ Բացի այդ, ամերիկացիները գազատարների վրայով թռիչքներ են կատարել սեպտեմբերի 10-ին և 19-ն, սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և սեպտեմբերի 25-ից 26-ը։ Բոլոր դեպքերում ԱՄՆ զինվորականների հետագծերը խոսում են ջրային տարածքի որոշակի հատվածի վրայով թռիչքների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը անգլո-սաքսոններին մեղադրել է «Հյուսիսային հոսք»-ում դիվերսիա անելու մեջ
- Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
- «Հյուսիսային հոսք» -ում գազի արտահոսքի հետաքննությունը հանձնվել է Շվեդիայի անվտանգության ծառայությանը
- Բորելը «Հյուսիսային հոսքի» վնասվածքը կապեց կանխամտածված գործողությունների հետ