Ալլա Պուգաչովան իրեն ատողներին ստրուկներ է անվանել
Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան արձագանքել է վերջին ամիսներին իր հասցեին հնչած քննադատություններին։ Նա սոցիալական ցանցերում կոշտ հաղորդագրություն է հրապարակել, որում՝ իրեն ատողներին ստրուկներ է անվանել։
«Թող ատամները կրճտացնեն։ Եղել են ճորտեր, դարձան ստրուկներ»,- գրել է երգչուհին։
Նա հավելել է՝ ուրախ է, որ իրեն ատում են նրանք, որոնց «չի կարողանում տանել»։
kulturomania.ru-ն գրում է, որ Ալլա Պուգաչովան ընտանիքի հետ մեկնել էր Իսրայել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Սեպտեմբերին նա վերադարձել է դպրոցից երեխաների փաստաթղթերը հավաքելու և իր ունեցվածքը վաճառելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Պուգաչովան 1 միլիարդ ռուբլով վաճառում է Գրյազ գյուղում գտնվող իր դղյակը
- Ալլա Պուգաչովան լքել է Ռուսաստանը
- Կրեմլն արձագանքել է Պուգաչովայի կոչին՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին
- Պուգաչովան պատմել է, թե ինչպես է արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան