Արցախին մատուցած ծառայությունների համար Վարդան Նազերյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
«Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ:
Վարդան Նազերյանն իր հերթին շնորահակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, հավաստիացրել, որ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում Արցախում իրականացվող աջակցության ծրագրերը շարունակական են լինելու:
Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հանրապետության նախագահը բարերարին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան