Բաբկեն Հարությունյան. 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլն այսօր տրամագծորեն հակառակն ասեց
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում Հավաստի աղբյուրի հրապարակած «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերնագրով հոդվածին, գրում է.
«Քիչ առաջ Նիկոլը իրեն պատկանող լրատվամիջոցով Ռուսաստանին մեղադրեց ներքոնշյալում.
1. Ադրբեջանին հրահրել է Արցախում պատերազմ սկսել,
2. Հայաստանի տարածքով ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին,
3. զենք չի տրամադրել և տրամադրում Հայաստանին,
4. Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը ոչ միայն չեն պաշտպանում, այլև օգնում են Ադրբեջանին և Թուրքիային,
5. խոչընդոտում է Արցախի հարցի լուծմանը,
6.ամեն բան անում է, որպեսզի Հայաստանը չզարգանա,
7. ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելոռուս միությանը կամ Ռուսաստանի կազմի մեջ մտնել։
Վերը նշված յոթ կետանոց գերծանր, մահացու մեղադրանքները խոսում են այն մասին, թե որքան խորը անդունդ է Նիկոլը գցել հայ-ռուսական հարաբերությունները, իսկ մեղադրանքների իսկության մասին գնահատականների հնչեցումը` ռուսական կողմի անխուսափելի արձագանքից հետո։
Վերջերս 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած, Պուտինի օպերատիվությունից գոհացած Նիկոլը այսօր տրամագծորեն հակառակն ասեց, դե ինչպես միշտ էլի»։
ՀԺ-ում Հավաստի աղբյուրի հրապարակման մեջ մասնավորապես ասված է.
«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։
Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։
Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան