Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից չզինված հայերի սպանությունը․ Բոբ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ դատապարտելով ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների նկատմամբ իրականացրած վայրագությունը։
«Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից չզինված հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները: Մենք պետք է հասնենք արդարության Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր վայրագության համար»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
- Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով․ Զախարովա
- ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին