Սեպտեմբերի 13-ից հետո ԶԱՀ-ը Պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ հատուցում է կատարել 4,855 զինծառայողների դեպքերով՝ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամ, որոնցից 4,438-ը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում։
ԶԱՀ-ի շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում։
Հիմնադրամից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ԶԱՀ-ը Պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։
ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի Պաշտպանության նախարարություն՝ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով։
Հատուցումների տրամադրման կարգին կարող եք ծանոթանալ կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ԶԱՀ-ի կողմից վճարվող ամսական հատուցումների օրը փոփոխվել է
- ԶԱՀ. Շահառու անձանց ու ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ
- Ավետիքյան. Վերջին 3 ամսում հիմնադրամը հատուցումներ է կատարել ու կատարում 3.155 գործերով
- Փոխհատուցում է տրամադրվում նաև անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի. Վարուժան Ավետիքյան
- Վարուժան Ավետիքյան. Մենք չունենք գումարներ, բայց նաև պլան Բ չունենք