Զոհրաբյան. Ահա 1919-1920թ. քարտեզը
Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Ըստ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրի՝ Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման գործընթացը պատկերացնում է իր մոտ եղած 1919-20 թվականների քարտեզով։
Ահա այդ քարտեզը. այդ քարտեզով Սյունիքն ու Վայոց Ձորն ամբողջությամբ, Գեղարքունիքն էլ մասնակի՝ համարվում են Ադրբեջանի տարածք»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով երեկ հրապարակվել է լուր, որտեղ ասված է Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:
Դրանք են
1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3.Միջանցք Հայաստանի տարածքով:
4.Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
Հարակից հրապարակումներ`
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»
- Փաշինյան. Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան