Թուրքիան խնդրել է Ռուսաստանին գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը
Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ բնական գազի մատակարարման վճարումների մի մասը մինչև 2024 թվականը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականը գրում է, որ թուրքական պետական «Botas» ընկերությունը ձգտում է հետաձգել վճարումների մի մասը մինչև 2024 թվականը:
Ընդ որում, ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:
Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքիայի կախվածությունը էներգակիրների ներմուծումից մեծացրել է ճնշումը նրա արժույթի և բյուջեի վրա։ Այսպիսով, տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով։
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, օգոստոսին Թուրքիայի առևտրային դեֆիցիտը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ և հասել 11,2 միլիարդ դոլարի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան