Կարեն Վրթանեսյան. Հայաստանը քանդողները ձեզ զբաղեցնում են, որ հանկարծ չմտածեք իրենց հեռացնելու մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է,
«Նիկոլին իշխանության բերած, բայց հիմա Նիկոլին չնկատող ու գոյաբանական խնդիրների լուծումները որտեղ ասես (բացի Նիկոլին հեռացնելուց) փնտրող միջին խավը նոր ծես է հնարել։
Անունը դնենք «ինքնապաշտպանության ծես»։
Իրենք իրենց հանգստացնելու համար, ինչպես նաև մեղքի աղոտ՝ ենթագիտակցական զգացումը մեղմելու համար, սկսում են զինվորական համազգեստով և/կամ զենքով նկարվել ու լցնել ՖԲ ու Ինստագրամ։
Սա կրոնական երևույթ է։ Ինչպես նախկինում մարդիկ ծիսական պարեր ունեին աստվածներից անձրև կանչելու, այնպես էլ հիմա այս ծիսական «պարապմունքներով» աշխարհաքաղաքականության աստվածներից խաղաղություն են մուրում։
Մոտավորապես. տեսե՜ք-տեսե՜ք, մենք պատրաստ ենք պաշտպանելու, պատրաստ ենք կռվել, կլինի՞, աստվածներ ջան, էդ պատերազմը cancel արեք, լա՞վ։
Իրականում պատրաստ չեք։ 2–3 օրում մարտիկ չեն դառնում։ Ոչ էլ 2–3 շաբաթում։ Ոչ էլ մենակով կամ 10–20 հոգով կազմաքանդված բանակ են փոխարինում։ Ոչ էլ 100 հոգով։
Պաշտպանությունը համակարգ է։ Մեր դեպքում այդ համակարգը քանդած է բոլոր մակարդակներում, իսկ համակարգը քանդողները ձեզ համոզել են, որ համակարգերը հեչ, որ քաղաքացիական զենքով ծիսական պարեր կատարելով կարող եք համակարգի չլինելը հավասարակշռել։
Ուղղակի պիտի շատ պարեք, շատ լուսանկար ու վիդեո գցեք ՖԲ, Ինստա, Տիկ-տոկ, ու մեծ հավանականությամբ կհամոզեք աշխարհաքաղաքականության աստվածներին, որ ձեր հանդեպ ողորմած լինեն...
Սրանով դուք ուղղակի ձեր մեղքի զգացումն ու վախերն եք խեղդում, իսկ Հայաստանը քանդողները ձեզ զբաղեցնում են, որ հանկարծ չմտածեք իրենց հեռացնելու մասին... Հոգեթերապիայի մի տեսակ է»։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Հարությունյան. 20 րոպեում Պուտինին 9 անգամ շնորհակալություն հայտնած Նիկոլն այսօր տրամագծորեն հակառակն ասեց
- Ստեփան Դանիելյան. Էջմիածնի Սամիթի աշխատանքները Տեր-Պետրոսյանը հայտարարեց ավարտված, որ էլ ավելի անհարմար վիճակում չհայտնվի
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ, որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի
- Տիգրան Աբրահամյան.Հայաստանը պարզապես պատրաստ չէ դիմակայության
- Արսեն Բաբայան. Այդ տեղեկությունն այս պրոցեսում ամենակարևորը և ամենաաղետաբերն է
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»