Այսօր ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել. Սենոր Հասրաթյան
ԱՀ ՊԲ ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Եթե հիշողությունս չի դավաճանում, այս լուսանկարը կատարվել է 2017թ. փետրվարին՝ Ապրիլյան քառօրյա առճակատումից, գրեթե, մեկ տարի անց: ՊԲ հրամանատարն այցելել էր Մարտունու պաշտպանական շրջանի այն մարտական դիրքը, որտեղ օրեր առաջ թշնամին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն հանդիպելով հայ զինվորների վճռական հակահարվածին, զոհեր ու վիրավորներ տալով՝ հետ է շպրտվել... Գեներալը գնացել էր անձամբ պարգևատրելու և իր երախտագիտությունը հայտնելու մարտական առաջադրանքը փայլուն կատարած զինվորներին...
Դա եղել է հինգ տարի առաջ, երբ և՜հրամանատարն էր իր տեղում, և՜ զինվորն էր ինքնավստահ, և՜ առաջնագիծն էր անառիկ... Այսօր, ցավոք, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել... Այսօր, «շնորհիվ» պետական ու ռազմական գործից անտեղյակ մի քանի պատահականությունների, մենք պարտադրողից դարձել ենք կամակատար...»։
Լուսանկարը՝ Սենոր Հասրաթյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին