Իրավունք 18:56 04/10/2022 Հայաստան

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն

Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվում է. այն կուղարկվի դատարան՝ ըստ էության քննության: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Նշված դեպքի առթիվ կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Ճանապարհային ոստիկանություն ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար Ա. Ն.-ն, գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված Տոյոտա Պրադո մակնիշի, 505 II 01 հաշվառման համարանիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18։19-ին, հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում իրականացնելիս, թույլ է տվել  մի շարք խախտումներ:

Մասնավորապես, թույլ է տվել Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի, 2006 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1467-Ն որոշմամբ հաստատված հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգի 28-րդ կետի, ինչպես նաև Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ: Այնուհետև, Ա. Ն.-ն, խախտելով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։

Միաժամանակ, նշված քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացված՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի երթևեկությունը կարգավորող Արամ Լորսաբյանի, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի ուղեկցման շարասյան ղեկավար Արթուր Սահակյանի, շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավար Գրիգորի Առաքելյանի և տուժող Սոնա Մնացականյանի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչի միջնորդությունը, այն բավարարել է՝ գտնելով, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտը կարգավորող իրավանորմերի համակողմանի ուսումնաիրության արդյունքում հաստատվել է, որ վրաերթի նախորդող պահին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկը կարգավորող Ա. Լ.-ն գտնվել է ՃԵԿ-ի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորման դիրքով և կատարել է նույն կանոնների 17-րդ կետի պահանջներից բխող գործողություններ, այսինքն՝ Ա. Լ.-ի կողմից պահպանվել են ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում է նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը։ 

Անդրադառնալով Գ. Ա.-ի և Ա. Ս.-ի գործողություններին՝ դատախազն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի դիսպոզիցիան պետք է դիտարկել և դրա որոշակիությունը գնահատել ճանապարհային երթևեկության մասնակիցների գործողությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտի՝ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թ.-ի թիվ 1467-Ն որոշման շրջանակներում, համաձայն որի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար:

Սակայն նշված որոշումը բովանդակում է սոսկ ընդհանուր բնույթի պահանջ՝ երթևեկության սահմանված արագության պահպանման համար՝ առանց սահմանելու այն իրագործելու հստակ մեխանիզմները, այսինքն՝ չկա օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով կանոնակարգված այնպիսի նորմ, որը կսահմանի անձանց, տվյալ դեպքում՝ Գ.Ա.-ի և Ա.Ս.-ի վրա դրված պարտականության իրականացման կառուցակարգը։ Մինչդեռ, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով: Այսինքն, առկա է օրենսդրական բաց այն առումով, որ սահմանված չէ «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ավտոտրանսպորտային շարասյունների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» Կառավարության 18.08.2006թվականի թիվ 1467-Ն որոշման 18-րդ հոդվածով սահմանված պարտականության իրականացման կարգը, որպիսի  պայմաններում իրավակիրառողը զրկված է համապատասխան գործողությունների հակաօրինականությունը գնահատելու, ուստի և պատասխանատու անձանց արարքում տվյալ հանցակազմի առկայությունը հաստատելու օբյեկտիվ հնարավորությունից: 

Հետևաբար, Ա. Ս.-ի և Գ. Ա.-ի գործողությունները դիտարկելով քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների, վերը շարադրված իրավակարգավորումների լույսի ներքո՝ հաստատված է համարվել, որ վերջիններիս արարքներում բացակայում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:

Միաժամանակ, նույն որոշմամբ դատախազն արձանագրել է, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ տուժող Սոնա Մնացականյանը  փողոցի երթևեկելի մասը հատել է հետիոտնի համար նախատեսված անցումով, կանաչ լույսի առկայությամբ, և միևնույն ժամանակ ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք կհաստատեին, որ վերջինիս համար տեսանելի և ընկալելի են եղել կանաչ լուսի առկայությամբ ճանապարհի հատումը արգելելու վերաբերյալ կարգավարի գործողությունները, որպիսի պայմաններում նրա արարքում բացակայում են նախկին Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշները»,- ասվում է հաղորդագրությունում։

    
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}