Եթե ոմանց թվում է՝ «հավաստի աղբյուրի» բացահայտած կետերը Բաքվի բռնապետսկան վարչախմբի վերջին պահանջներն են, չարաչար սխալվում են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Եթե ոմանց թվում է, թե «հավաստի աղբյուրի» բացահայտած թշնամական հինգ կետերը Բաքվի բռնապետական վարչախմբի վերջին պահանջներն են, ապա նրանք չարաչար սխալվում են։
Սխալվում են հենց այնպես, ինչպես սխալվում էին՝ կարծելով, թե թշնամուն Արցախի յոթ շրջանների զիջումը բերելու է խաղաղության։
Նույնիսկ այդ կետերի ամբողջական կատարմամբ և դրա վերաբերյալ «խաղաղության պայմանագիր» հորջորջվող թղթի ստորագրմամբ ոչինչ չի ավարտվելու, այլ միայն սկսվելու է թշնամական պահանջների հաջորդ «փաթեթի» առաջքաշումը, որով արդեն լավագույն դեպքում իբր «լայն ինքնավարություն» կառաջարկվի Էրմանիսթան անունով երկրամասին։
Մենք՝ որպես ազգ և պետություն, ի վերջո, պետք է մեկընդմիշտ հասկանանք և արձանագրենք, որ չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը, և փրկություն չի լինելու, եթե չվերականգնվի ուժային հավասարակշռությունը, ուստի այսօր պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ՝ թշնամուն զսպելուն և նրա նկատմամբ հետագա գերակայության հասնելուն միտված Հայաստանի վերականգնումը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան.Հայաստանը պարզապես պատրաստ չէ դիմակայության
- Զոհրաբյան. Ահա 1919-1920թ. քարտեզը
- Ցյուրիխյան արձանագրությունների, հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. 3-րդ նախագահի գրասենյակ
- Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր-Պետրոսյան
- «Լուծումը հավաստի աղբյուրը հուշարձան-պուլպուլակ սարքելն ա»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին